ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

«Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»

«Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»
06.03.2026 | 11:31

1896 թ. ապրիլի 30-ին Լորդերի պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին ասաց, որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»:

Հայաստանում կան կամավորներ, որոնք պատրաստ են պատերազմել Իրանի կողմից` ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի:

Հետաքրքիր է` ինչու՞ այդ նույն կամավորները երբևէ ցանկություն չեն հայտնում ազատագրել ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը: Արդյո՞ք «Սյունյաց արծիվները» չեն կարող թռչել Գեղարքունիքի մարզ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ